Պենտագոնը լրացուցիչ ծովային հետևակայիններ և ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում Իրանի կողմից հարձակումների աճի՝ գրում է The Wall Street Journal-ը։ Ծովային հետևակայիններն արդեն Մերձավոր Արևելքում են՝ աջակցելով Իրանի դեմ ռազմական գործողություններին:                
 

Հաստատվել է հայ-ուկրաինական գիտական համագործակցության ծրագիր

Հաստատվել է հայ-ուկրաինական գիտական համագործակցության ծրագիր
03.11.2013 | 21:32

Նոյեմբերի 1-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում տեղի ունեցավ գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական համատեղ հանձնաժողովի առաջին նիստը, որը նախագահում էին ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը և Ուկրաինայի գիտության, ինովացիայի և ինֆորմատիզացիայի հարցերով պետական գործակալության նախագահի առաջին տեղակալ Բ. Վ. Գրինևը: Նիստին մասնակցում էին ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Ի. Պ. Կուխտան, ներկայացուցիչներ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեից և ուկրաինական գործակալությունից:

Նիստի հիմնական նպատակը Գիտության պետական կոմիտեի և Ուկրաինայի գիտության, ինովացիայի և ինֆորմատիզացիայի հարցերով պետական գործակալության միջև գիտության և տեխնոլոգիայի բնագավառում 2013-2017թթ. համագործակցության ծրագրի քննարկումն ու հաստատումն էր: Որոշվեցին համագործակցության առաջնահերթությունները, համատեղ գիտական միջոցառումների անցկացման և գիտնականների փոխանակման հնարավորությունը: Նիստի ժամանակ հաստատված ծրագրով այս տարեվերջին կհայտարարվի հայ-ուկրաինական համատեղ գիտատեխնիկական ծրագրերի իրականացման մրցույթ:

Նիստի ընթացքում կողմերը ծանոթացան երկու երկրների գիտատեխնիկական ոլորտում առկա իրավիճակին: Այդ նպատակով ուկրաինական պատվիրակության համար կազմակերպվեց այց «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ, որտեղ շուտով կավարտվեն «Քենդլ» նախագծի իրականացման առաջին փուլի` AREAL առաջատար հետազոտությունների էլեկտրոնային արագացուցչի լաբորատորիայի կառուցման աշխատանքները:

Ուկրաինական պատվիրակությունը հայկական կողմին հրավիրեց մասնակցելու Ուկրաինայի գիտության, ինովացիայի և ինֆորմատիզացիայի հարցերով պետական գործակալության կողմից կազմակերվող «Գիտություն, ինովացիա, տեխնոլոգիաներ» ամենամյա միջազգային գիտատեխնոլոգիական ֆորումին: Հանձնաժողովի երկրորդ նիստը տեղի կունենա 2015-ին Ուկրաինայում:

Դիտվել է՝ 797

Մեկնաբանություններ